Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՌԴ քայլերը խոսում են կայսերական հաստատուն ամբիցիաների մասին

ՌԴ քայլերը խոսում են կայսերական հաստատուն ամբիցիաների մասին
05.12.2023 | 15:51

ՌԴ Պետ. Դուման հավանություն տվեց Էմիգրացիայի մասին ժնևյան կոնվենցիայից Ռուսաստանի դուրս գալու մասին նախագահ Պուտինի հրամանագրին:

Սա նշանակում է, որ ուկրաինական ռինգում հավաքական

Արևմուտքին նոկաուտի ենթարկած և համաշխարհային ոստիկանի տիտղոսը նվաճած Ռուսաստանն իր տանը կարգ ու կանոն է հաստատում:

Կփակվեն տարաբնույթ ազգային միությունները, կրոնական հաստատությունները, դպրոցներն ու հիվանդանոցները (օրիակ, ուզբեկների և տաջիկների), որոնք նպատակ ունեին ռուսական միջավայրում պահպանել իրենց սփյուռքն ասիմիլյացիայից:

Դե, այդ ամենը մեզ համար նորություն չէ:

Անցյալ դարի սկզբների Նիկոլայ 2-րդ կայսեր «Պոլոժենիայից» մեզ ծանոթ է :

ՌԴ այս քայլերը խոսում են կայսերական հաստատուն ամբիցիաների մասին:

Աստված տա, որ այդ հավակնությունները շուտափույթ իրականություն դառնան:

... Մի անգամ էլ մենք ռուսական քաղաքականության արդյունքում շահած կողմ լինենք:

Թեկուզ մեր կամքից անկախ:

Սաշա ԱՍՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ